13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ նախընտրական ծրագրով աղետի գոտու 7000 անօթևան ընտանիքներ բնակարան կստանան

Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակմանն ուղղված քննարկումներն մարտի 6-ին շարունակվել են Արթիկում և Գյումրիում` տեղի կուսակիցների, հասարակական ակտիվ զանգվածի ւ մտավորականության հետ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն ունի թիմ, գիտելիքներ, կարողություն և հմտություն` լուծելու պետության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: “Մեզ դեռևս չի հաջողվել լուծել աղքատության, կոռուպցիայի խնդիրները, որոնք, սակայան, լուծելու կամք և կարողություն մենք ունենք:

Անցած հինգ տարիների ընթացքում մեզ համար գերակա խնդիր էր պետության ամրապնդումը` անվտանգության ապահովումը, պետական ինստիտուտների զարգացումը, հետագա զարգացման համար կարողությունների ապահովումը:

Այս ամենը մեզ հաջողվել է իրականացնել ամբողջությամբ: Մեր նպատակն է առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա դրանց դրական ազդեցությունն իր կենսամակարդակի վրա”,- ասել է վարչապետը:

ՀՀԿ տնտեսական ծրագրի թիվ մեկ խնդիրը լինելու է աշխատատեղերի ստեղծումը: “Մենք գիտենք այդ խնդիրն իրականացնելու ճանապարհը: Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ առաջ ենք քաշում արդյունաբերական ճյուղային նոր քաղաքականությունը, որը միտված է լինելու արտահանման ծավալների աճին և ժամանակակից աշխատատեղերի ստեղծմանը: Քաղաքականությունն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով”,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ 11ճյուղերով ուսումնասիրվել է երկրի տնտեսական ներուժը, որտեղ ներդրումներ կատարելով հնարավորություն կստեղծվի նոր և մրցունակ աշխատատեղերի ստեղծման համար:”Սա է հզոր արդյունաբերական տնտեսություն ստեղծելու երաշխիքը”,- նշել է վարչապետը` ընդգծելով, որ արդյունաբերական քաղաքականության իրականացման մեջ պետությունը և մասնավոր հատվածը ստանձնելու են հստակ պարտավորություններ

Տիգրան Սարգսյանի խոսքով` պետությունը շարունակելու է դեմքով շրջվել դեպի գյուղացին և գյուղը: “Գյուղի և գյուղատնտեսության զարգացումը դիտարկվելու է մեկ համատեքստում: Գյուղում ապրելը պետք է լինի հարմարավետ և պետությունը մեծածավալ ներդրումներ է կատարելու ենթակառուցվածքների` ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի, գազիֆիկացիայի, ինտենետ կապի հասանելիության ապահովման ուղղությամբ”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` առաջնային ուշադրություն է դարձվելու նաև գյուղմթերքների իրացման խնդրին: Պետությունը շարունակելու է օժանդակություն  ցուցաբերել գյուղմթերք վերամշակող և արտահանող ընկերություններին:

“Գյուղացին պետք է վստահ լինի, որ կարողանալու է իրացնել իր արտադրանքը: Միաժամանակ, մենք պետք է լուծենք գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցման խնդիրը` պարարտանյութի, դիզվառելիքի սուբիսդավորման միջոցով”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Գյուղացիական վարկերի և գյուղտեխնիկայի սուբսիդավորումը ևս պետության առաջնահերթ ուղղություններից մեկն է լինելու:

Վարչապետը գյումրեցիներին վստահեցրել է, որ աղետի գոտու անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը կհասցվի իր ավարտին: “ՀՀԿ նախընտրական ծրագրով աղետի գոտու 7000 անօթևան ընտանիքները  պետք է ստանան բնակարաններ:

Չնայած ճգնաժամին, մենք հավատարիմ մնացինք այդ խոստմանը և մեծածավալ ներդրումներ ուղղեցինք այստեղ: Դուք պետք է վստահ լինեք` ծրագիրն ամբողջությամբ կհասցվի իր ավարտին”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ ճգնաժամի հաղթահարման նպատակով Ռուսաստանից վերցված 500 մլն դոլար վարկի կեսն ուղղվել է հենց աղետի գոտուն` բնակարանային ապահովման ծրագիրն ի կատար ածելու համար:

Խոսելով որոշ ֆունկցիաներ Երևանից մարզեր տեղափոխելու մասին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ անցկացվող քննարկումները հուշում են, որ Գյումրի կտեղափոխվեն մշակութային, կրթական և նորարական բնագավառների ֆունկցիաները: “Երևանի գերկենտոնացվածությունը պետք է լուծենք:

Դրա շրջանակներում որոշ ֆունկցիաներ Երևանից տեղափոխելու ենք մարզեր: Պետությունը ֆինանսական միջոցների վերաբաշխումն իրականացվելու է մարզերի  առաջանցիկ տեմպերով զարգացմանը նպաստելու համար”,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Դիլիջանը պետք է դառնա ֆինանսական կենտրոն: “Այժմ Դիլիջանը զարգանում է բուռն տեմպերով: Ֆինանսական կենտրոնի զարգացման շրջանակներում իրականացվում են մեծածավալ ներդրումներ: Դիլիջանում է կառուցվում նաև ՀՀ կենտրոնական բանկի շենքը, որը տեղափոխվելու է Դիլիջան”,- նշել է վարչապետը:

Քննարկման մասնակիցներից մեկ դիտարկմանը, թե որոշ կուսակցություններ մեծածավալ փիառ ակցիաներով են զբաղված, իսկ ՀՀԿ-ն նման քաղաքականություն չի իրականացնում` չնայած կատարած լայնածավալ աշխատանքներին` վարչապետը նշել է. “Ես համաձայն այն գնահատականի հետ, որ շատ քաղաքական ուժեր հատկապես մեծ ուշադրություն են դարձնում փիառի վրա, սակայն կարծում եմ, որ մարդիկ պետք է տեսնեն կատարված աշխատանքը”:

ՀՀԿ նախընտրական ծրագրում սոցիալական բնագավառում իրականացվելու է սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացման քաղաքականություն: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության և աշխատատեղերի ապահովման ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա:

Իսկ առողջապահության ոլորտում ներդրվելու է առողջության ապահովագրման համակարգ, ինչը քաղաքացիներին հասանելի կդարձնի բարձրորակ բուժօգնությունը, սորտի վիրահատությունը և օնկոլոգիական ծառայությունները:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ