27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին ու Խաչատուրը “չեն բարիշում”. “Ժառանգություն”+”Ազատ դեմոկրատներ” դաշինքը ձախողվում է

Ըստ Henaran.am-ի հավաստի աղբյուրների, “Ժառանգությունն” ու “Ազատ դեմոկրատները” նախընտրական դաշինք չեն կազմի:  Վերջնական որոշումը “Ժառանգությունը” կհրապարակի մարտի 18-ին` իր քաղխորհրդի նիստում:

Մեր ունեցած տեղեկություններով, “Ազատ դեմոկրատները” գտնում է, որ միասնական ցուցակի անցողիկ վերին մասերում պիտի ընդգրկվեն իր կուսակցության ներկայացուցիչները, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ:

Վերջինս էլ Խաչատուր Քոքոբելյանին ասել է, որ “Ժառանգության” ներկայացուցիչներն արդեն խորհրդարանում աշխատելու փորձ ունեն եւ հիմնականում անցողիկ տեղերում պետք է ժառանգականները լինեն: Հենց սա է պատճառը, որը թույլ չի տալիս ձեւավորելու միասնական ցուցակն ու դաշինքը:

Հիշեցնենք, որ “Ազատ դեմոկրատներից” առաջինը հնարավոր դաշինքի մասին հայտարարեց Արարատ Զուրաբյանը, ինչը “Ժառանգությունը” հերքեց: Իրավիճակը փորձեց շտկել Խաչատուր Քոքոբելյանը, ով ասաց որ դեռ կոնկրետ ոչինչ ճտված չէ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ