06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Է. Շարմազանովը Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 6-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ:
Է. Շարմազանովը  նշել  է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք  եւ վճռականություն` երկրում ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը:

ԱԺ փոխնախագահն ու Էրիկաս Տամաշաուսկասը անդրադարձել են տարածքային անվտանգության հարցերին:

ԼՂ հակամարտության առնչությամբ Լիտվայի Սեյմի  նախագահի տեղակալը նշել է, որ կարեւորում է հակամարտության կարգավորումը` ամրագրված 3 հայտնի սկզբունքների հիման վրա` ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը հնարավոր չէ լուծել:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրատեսական չեն հարեւան Թուրքիայի  կողմից եվրոպական ընտանիքին ինտեգրվելու նկրտումները, քանի դեռ Թուրքիան Հայաստանի հետ փորձում է շփվել նախապայմանների լեզվով:  Այս երկիրը, շարունակելով փակ պահել հայ-թուրքական սահմանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն`   շրջափակման  ենթարկելով հարեւան երկրին:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ