23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կանանց տոնին կկայանա ‘Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս’ մրցանակաբաշխությունը

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ջանքերով   մարտի 8-ին անց է կացվելու  ‘Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս’ մրցույթի մրցանակաբաշխությանը, որը ուղեկցվելու է գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմի եւ գրքույկի շնորհանդեսով:

‘Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս’  մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում ·յուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող եւ հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ եւ նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:

‘Սննդի ոլորտի կին հերոս’  մրցանակաբաշխությունը միջոց է` բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում` այսպիսով համայնքի կայուն զարգացման մասը կազմելով, ներկայացնելու կին գյուղատնտեսների եւ ֆերմերների` դրական փոփոխությունների բերած/բերող գործունեությունը, ինչպես նաեւ  դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները, խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ եւ օրինակելի ներդրում են կատարել/կատարում իրենց ընտանիքների եւ համայնքների զարգացման ուղղությամբ: Մրցույթին կարող են մասնակցել են կանայք բոլոր մարզերից:

Միջոցառումը կանցկացվի  մարտի 8-ին, ժամը 13.00-ին  ‘Կոնգրես’  հյուրանոցում (հասցեն` Երեւան, Իտալիայի 1):

Մրցանակաբաշխությունից եւ շնորհանդեսից հետո կկազմակերպվի մրցույթին մասնակցող մարզերից ժամանած կանանց կողմից արտադրված գյուղմթերքների ցուցահանդես (ժ.14.00-16.00) : Մուտքն ազատ է:

Henaran.am-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի մամլո գրասենյակից

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ