14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչն է կանանց համար ավելի կարեւոր` տո՞նը, թե՞ իրավունքը

Երբ Կլարա Ցետկինը 1910 թ. առաջարկեց մարտի 8-ը նշել որպես կանանց օր` բոլորովին այլ բան նկատի ուներ, քան այն, ինչ մեր օրերում կատարվում է: Կ. Ցետկինը կանանց առաջարկում էր պայքարել իրենց աշխատանքային իրավունքների համար, իսկ մարտի 8-ը պետք է լիներ այդ պայքարի խորհրդանիշը:

Շատ արագ, հիմնականում Խորհրդային ղեկավարության ջանքերով, մարտի 8-ը կորցրեց իր սկզբնական նշանակությունը` նշվելով պարզապես որպես կանանց տոն: 21-րդ դարում այս օրը կանայք ընդհանրապես չեն հիշում իրենց աշխատանքային իրավունքների մասին` բավարար է միայն տղամարդու ուշադրությունը, մեծարման խոսքերն ու ճաշակով (կամ թանկարժեք) նվերները:

Գուցե կանանց համար սա ավելին է, քան աշխատանքային իրավունքը, ի վերջո` հայկական իրականությունում գենդերային անհավասարության ընդգծված դրսեւորումներ չկան: Կամ էլ հայ կանայք համարում են, որ պայքարելու համար տարվա 11 ամիսը բավական է, մեկ ամիս էլ (մարտի 8-ապրիլի 7) պետք է տրամադրել այդ պայքարի արդյունքները վայելելուն:

Դժվար է ասել` եթե Կ. Ցետկինը ողջ լիներ` ինչպես կվերաբերեր մարտի 8-ի նման ընկալմանը: Չի բացառվում, որ ի դժբախտություն տղամարդկանց` օրացույցում ի հայտ գար մեկ այլ կանացի տոն:

Այնուամենայնիվ` 21-րդ դարն իր հետքը թողել է կանանց տոնի վրա: Եթե նախկինում կանայք նախընտրում էին ստանալ հիմնականում ծաղիկներ ու օծանելիք, ապա մեր ժամանակներում դրան ավելացել է բջջային հեռախոսը, նեթբուքը, iPad-ը ու քաղաքակրթության մյուս նվաճումները:

Բարեբախտաբար` կանայք դեռ շարունակում են սենտիմենտալ մնալ, իսկ դա նշանակում է, որ ծաղիկը` որպես կանացիության խորհրդանիշ, դեռ շարունակում է ամենացանկալի նվերը լինել:

Դժբախտաբար` երեւանյան ծաղկավաճառներն իսպառ զուրկ են սենտիմենտալիզմից, ինչի հետեւանքով կարելի է առանց սխալվելու կանխագուշակել, որ մարտի 8-ին ծաղկի գները բարձրացատկորդներին բնորոշ ռեկորդներ կսահմանեն: Սակայն այդ գնաճը գործնականում միայն ծաղկի շուկայում է տեղի ունենում:

Մրցակցությունը ստիպում է, ընդհակառակը, օծանելիքի բիզնեսի ներկայացուցիչներին որոշ զեղչեր կիրառել:

Ի դեպ`մարտի 8-ը Ամանորից հետո համարվում է ամենածախսարար ամիսը  (միլիարդավոր դրամներ են նետվում շուկա` նվերների, քեֆերի, ժամանցի նպատակով): Հետեւաբար` մարտի 8-ը տնտեսական աճին նպաստող տոներից մեկն է, կառավարության “բնական դաշնակիցը”: Հետեւաբար` ոչ բոլոր տղամարդիկ են, որ մարտի 8-ին սարսափով են սպասում, կան, որ ձեռքներն են շփում…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ