Ռուբեն Հայրապետյանը կանանց միամսյակին նվեր է ստանում …
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Henaran.am-ի հետ զրույցում չբացեց այն գաղտնիքը, թե ինչ է նվիրելու կնոջը` մարտի 8-ին:
“Դա իմ անձնական գործն ա, ձեզ ինչ թե ինչ եմ նվիրելու”,-ասաց նա` հաստատելով, որ միշտ մի անակնկալ անում է, եւ դա իրենց ընտանեկան գաղտնիքն է:
Ի դեպ Ռ. Հայրապետյանը ծիծաղելով ասաց, որ միամսյակին ինքն էլ է կնոջից եւ իր մտերիմներից նվերներ ակնկալում:
“Մարտի 9-ն էլ իմ ծննդյան օրն է, դրա համար եմ ասում”,-մեր տարակուսանքը փարատեց ՀՖՖ նախագահը: