22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ առաջնորդների քաղաքական կամքը երկրում դրական փոփոխությունների հանգեցրեց. ԵԺԿ-ն հաստատում է իր լիարժեք աջակցությունը ՀՀԿ-ին

“Ինձ համար մեծագույն պատիվ է հանդես գալ մի կուսակցության համագումարին, որն արդեն ԵԺԿ դիտորդ անդամի կարգավիճակ ունի:

Պետք է արձանագրել, որ դրան հնարավոր եղավ հասնել ՀՀ եւ նրա առաջնորդների առաջընթացի շնորհիվ, որոնց քաղաքական կամքը երկրում դրական փոփոխությունների հանգեցրեց, այժմ դրանք տեսանելի են”,-ՀՀԿ համագումարին հայտարարեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Ռումյանա Ժելեւան:

“ՀՀ իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցուցադրել են իրենց պատրաստակամությունը` երկրում իրականացնելու խորը բարեփոխումներ եւ համագործակցել ԵՄ-ի հետ”,-հայտարարեց ԵԺԿ ներկայացուցիչը եւ վստահություն հայտնեց, որ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների կարեւոր ընթացքը, որ իրականացնում են իշխանությունները միջազգային հանրության աջակցությամբ, երկիրը կտանեն ժողովրդավարական ընթացքով:

Վերջին տարիների ընթացքում, ԵԺԿ փոխնախագահի խոսքով, ՀՀ-ն կարեւոր քայլեր է ձեռնարկել դեպի ԵՄ ինտեգրացիա: Ժելեւան շեշտեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել այս քայլերին: “ՀՀԿ-ի համար հստակ ձեւակերպված եվրոպական տեսլականը երկար պատմությւոն ունի, ԵԺԿ-ում ՀՀԿ-ին բնութագրում են որպես տարածաշրջանում ԵԺԿ եւ ԵՄ համար վստահելի գործընկեր”,-հայտարարեց Ժելեւան ու շարունակեց.”Այս ամենով հանդերձ կուզեի վստահություն հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար:

Անկեղծ հույս եմ հայտնում, որ ՀՀԿ-ն կհաղթի եւ հաջողություն եմ մաղթում “,-հայտարարեց ԵԺԿ փոխնախագահը ու հավելեց.”Կրկին անգամ ԵԺԿ անունից վերահաստատում եմ մեր լիարժեք աջակցությունը եվրոպական արժեքների եւ ժողովրդավարության հաստատման գործում”: Հաջողություն ցանկանալով համագումարի աշխատանքներին, Ռումյան Ժելեւան ներկայացրեց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի տեսագրված ուղերձը ՀՀԿ-ին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ