06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախը եղել է, կա եւ լինելու է հայկական. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ, ՀՀԿ  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաշվետու զեկույցով ելույթ ունենալով ՀՀԿ 13-րդ համագումարին` անդրադարձավ Ղարաբաղյան հիմնախնդրին: ՀՀ նախագահը մասնավորապես ասել է.’’ Մենք չենք թուլացնելու մեր զգոնությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Արցախը եղել է, կա եւ լինելու է հայկական: Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերել է եւ շարունակելու է ցուցաբերել համակողմանի աջակցություն Արցախի քաղաքական ու տնտեսական զարգացմանը: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հիմքում լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, եւ մենք շարունակելու ենք աշխատանքները ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ ներգրավելու համար: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող որոշումների ընդունմանը:

Հասկանալի է, որ թշնամական ոտնձգությունների կանխարգելման համար միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն: Այս ընթացքում մենք հզորացրել ենք մեր պաշտպանական ներուժը: Ներդրվել են ինչպես ներկրված, այնպես էլ սեփական արտադրության սպառազինություն եւ տեխնիկա: Այսօր մենք ունենք հավանական հակառակորդին զսպելու բավարար ուժ եւ միջոցներ:

Մենք շարունակելու ենք մեր պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության եւ վերահսկելիության արդիական չափանիշներին: Բանակը օրինակելի է դառնալու նաեւ հասարակության համար: Բոլոր ներկա միտումները եւս վկայում են, որ մենք նման չափանիշների շատ շուտ ենք հասնելու’’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ