09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդան Ղուկասյանը խոսեց եղբայրների հյուրանոցից, ընդդիմությունից ու ՀՀԿ-ի շանսերից/վիդեո/

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվել են վերջինիս կառուցած ՛՛Ալեքսանդրապոլ՛՛ հյուրանոցով. “Արդյո՞ք նպատակահարմար չէր դրա փոխարեն բնակարաններ կառուցել աղետի գոտու բնակիչների համար”:

՛՛Ձեր աչքը չի բռնո՞ւմ, որ Գյումրիում մի լավ բան լինի: Դա ինձ հետ կապված չի,-ասել է քաղաքապետը ու հավելել,-փառք Աստծո, տնակային ավանի բնակիչների խնդիրը լուծվում է այս տարի եւ դրա առաջին նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել 13 տարիների ընթացքում` արդյունքները երեւում են՛՛:

՛՛Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել, բացեք ինտերնետը, այնտեղ հատիկ-հատիկ գրված է՛՛,-նշել է Ղուկասյանը, հավելելով, որ հյուրանոցն իր հետ կապ չունի: Դիտարկմանը, թե Վարդան Ղուկասյանն ասել էր , որ հյուրանոցն իր ընտանիքին է պատկանում, Գյումրու քաղաքապետն արձագանքել է.՛՛Այո, եղբայրներինը, իսկ եղբայրները չորս-հինգն են եւ նրանք , փառք Աստծո,  հնարավորություն ունեն այդպիսի բաներ կառուցելու՛՛:

Ինչպե՞ս է գնահատում քաղաքապետը ՀՀԿ-ի շանսերը Գյումրիում: ՛՛Շատ մեծ, վերին աստիճանի: 13 հազարից ավելի բնակարաններ է կառուցվել ՀՀԿ-ի շնորհիվ, կարող ա՞ գյումրեցիները 25 տարի տնակներում ապրեն եւ չհասկանան, թե ով իրենց բնակարանը կառուցեց, ով իրենց քաղաքը կառուցեց եւ ով քանդեց՛՛,-նկատել է Վարդան Ղուկասյանը:

Սիրում են արդյո՞ք գյումրեցիները ընդդիմությանը, Վարդան Ղուկասյանը նախ հարցրեց, թե ո՞ր ընդդիմությանը նկատի ունեք, այնուհետ հավելեց.՛՛Ես չեմ կարող բոլոր գյումրեցիների անունից խոսել, բայց էսօրվա ընդդիմությունը, որ էն ժամանակ դիմություն էր, ասում էր մեզ պետք չի 200 հազարանոց Լենինական, մեզ պետք է 10 հազարանոց մի գյուղաքաղաք: Նման ընդդիմությանը, իհարկե չեն սիրի գյումրեցիները՛՛:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս բնութագրել Վարդան Ղուկասյանին, հիշելով Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի “դրայվը”: Վարդան Ղուկասյանը պատասխանել է.՛՛Ես հայտնի եմ իմ խիղճս չկորցնելով՛՛:

Վարդան Ղուկասյանն ասել է, որ Գյումրիում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող ՀՀԿ-ական Արման Սահակյանի եւ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջեւ պայքարում կսատարի Արման Սահակյանին.՛՛Ես հույս ունեմ, որ Արման Սահակյանը կհաղթի, ոչ մի բախում չի լինի եւ ժողովուրդն իր խոսքը կասի: Երեւանը հո մեր թշնամին չի, էդ մարդը Գյումրիում հսկայական ներդրում է արել, Ֆուտբոլային ակումբն է պահում, դպրոցն է պահում, մեկ միլիոն դոլարի ներդրում է արել եւ ինքը ոչ մի բան էնտեղից չի տանելու եւ աշխատատեղերի հետ կապված լուրջ ներդրում է կատարել՛՛:

Սիրո՞ւմ է գյումրեցին Վարդան Ղուկասյանին, Գյումրու քաղաքապետը պատասխանել է.՛՛Որ գաս Գյումրի, հարցնես, քեզ կասեն. 13 տարի առանց կաշառքի, առանց կեղծիքի մենք ընտրվել ենք, դա ի՞նչ է նշանակում՛՛:

http://youtu.be/FEhhaoxOULE

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ