09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կարեն Կարապետյանը պատրաստվում է

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջաններն ընդգրկող ընտրատարածքում: Henaran.am-ի այս տեղեկություննն այսօր հաստատեց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Կարեն Կարապետյանը դեռ փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ: “Կարեն Կարապետյանը 10-օրյա ժամկետում պատշաճ կարգով իր փաստաթղթերը կներկայացնի”,- Henaran.am-ին ասաց Արտակ Ճաղարյանը:

Նկատենք, որ Կարեն Կարապետյանը ծնունդով Տաշիրի տարածաշրջանից է եւ այստեղ մեծ հեղինակություն է վայելում:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկեց խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ու դաշինքների համամասնական, ինչպես նաեւ 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների  առաջադրման գործընթացը:

Առաջադրման վերջնաժամկետը մարտի 22-ն է , որին կհաջորդի թեկնածուների գրանցման  գործընթացը: Քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից : Խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ