Ո՞ւմ է սատարելու ՀՀԿ-ն թիվ 4 ընտրատարածքում. Ժամանակ
“168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը “Ժամանակ”-ի հետ զրույցում հաստատեց, որ իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է թիվ 4 ընտրատարածքում: Այն ընդգրկում է Արաբկիր համայնքը:
Նա, ըստ թերթի, որեւէ կուսակցության անդամ չէ, բայց չի բացառում, որ քաղաքական որեւէ ուժ կամ դաշինք սատարի իրեն: “Ըստ ամենայնի, Սեյրանյանի մրցակիցը կլինի SAS խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Նախապես հայտարարվել էր, որ վերջինիս թեկնածությունը պաշտպանելու է ՀՀԿ-ն, բայց Սեյրանյանի առաջադրումից հետո չի բացառվում, որ այստեղ ՀՀԿ-ն պաշտոնապես ոչ մեկին չաջակցի”,-գրում է “Ժամանակը”:
Նախնական տեղեկություններով, այս ընտրատարածքում առաջդրվելու ցանկություն են հայտնել նաեւ ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մաբուկյանը, “Ժառանգությունից” Լարիսա Ալավերդյանն ու Վանո Սիարդեղյանի թիկնազորի պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը: