05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քննադատում է նախագահի “սփիչռայթերներին”. բանավեճ Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ

ՀՀԿ համագումարի մեսիջները բազմաթիվ էին: ՀՀ նախագահի ելույթը, որը նաեւ հաշվետվություն էր թե ներքին , թե արտաքին ոլորտներում,  լուրջ եւ սկզբունքային շեշտադրումներ ուներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա հատկապես առանձնացրեց Ցեղասպանության եւ ԼՂ հարցի շուրջ Սերժ Սարգսյանի շեշտադրումները: Ներքին քաղաքականության ոլորտում, Հովհաննես Սահակյանի խոսքով, ընդգծվեց իշխող կուսակցության պատասխանատվությունը եւ նշվեց ՀՀԿ կարգախոսը` “Հավատանք, որ փոխենք”: Կարգախոսին Հովհաննես Սահակյանի խոսքով, մամուլը զուտ բառախաղի տեսանկյունից է նայում:

“Եթե 90-ականներն են նայում, մենք հավատացինք եւ անկախություն ձեռք բերեցինք: Մեր կյանքը , այո , փոփոխական է, եւ չկա որեւէ ոլորտ, որ փոփոխված չլինի: Մենք պետք է ճիշտ ժամանակին, մեր ես-ը չկորցնելով ժամանակի հետ առաջ գնանք”,-ասաց Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով, փոխվելու կոչը վերաբերում է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ բոլորին: Պատգամավորը մեջբերեց նախագահի այն խոսքերը, թե չպետք է սեւացնելով գնալ փոփոխությունների:

“Ժառանգական“  Լարիսա Ալավերդյանը նշեց, որ պետք է հստակցնել, թե ՀՀ նախագահի խոսքն ում էր ուղղված:

“Ես բացասական եմ վերաբերում երկրի, իշխանության եւ պետության նույնացմանը”,-ասաց Լարիսա Ալավերդյանն ու հավելեց, որ Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր հանրապետականներին: Ալավերդյանը մեջբերեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, թե “վերջինս հաստատեց, որ նախագահի խոսքն ուղղված էր հանրապետականներին”:

ՀՀԿ համագումարը Լարիսա Ալավերդյանը համեմատեց կոմունիստական կուսակցության համագումարների հետ:  “Դա պատիվ է, դա պատասխանատվություն է, դա առավելություն է… Բառապաշարը տոտալիտար համակարգին բնորոշ է: ՀՀԿ-ն թող հանկարծ չբազմապատկի այն մեսիջը, որը հնչել է: Ես ժամանակին գնահատել եմ նախագահի “սփիչռայթերներին”, այժմ`քննադատում եմ”,-նշեց Լարիսա Ալավերդյանը:

Պատգամավորը նախագահի խոսքում  հակասություններ է տեսնում, եւ գտնում է, որ ընդդիմությանն ուղղված որակումներ կային: ”Ելույթը եղել է կուսակցական, բայց այնտեղ կային այնպիսի բաներ, որ ինքդ պետք է զատես, թե որտեղ է կուսակցությունը, որտեղ է երկիրը, որտեղ է պետությունը”: Պատգամավորը նկատեց, թե Սերժ Սարգսյանի ելույթում ամենաշատ օգտագործված խոսքը ”պետք է լինի”-ն է,մինչդեռ “նշված չէ, թե ինչն ենք փոխում “:

Լարիսա Ալավերդյանի դիտարկումներին, Հովհաննես Սահակյանն արձագանքեց.”Եկեք տանք քաղաքական գնահատականեր եւ ոչ`  հայոց լեզվի ստուգաբանություն անենք”: Լարիսա Ալավերդյանն էլ ռեպլիկ արեց, թե խոսքերից չի կառչում, “որովհետեւ ցանկացած խոսք դա դոկտրին է”:

Հովհաննես Սահակյանը նկատեց, որ նախագահի ելույթում նշված փոփոխությունների ուղերձը ենթադրում է ներքին փոփոխություն, անձերի փոփոխություն: “Սա բավականին լուրջ, հավակնոտ եւ վերածննդի մեսիջ ունեցող հայտարարություն է”,-ասաց Հովհանես Սահակյանը:

“Համագումարին հնչած ելույթում հստակ բացակայում է , թե ինչ նոր բան եք անելու”,-հակադարձեց Լարիսա Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ