17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աղչի, թող անտենան տեղադրեն, հետո ջհանդամը ում կընտրես …

Գյումրիում ԲՀԿ-ական ակտիվիստները այս օրերին թեժ գործի մեջ են: Նրանք ճշտում են իրենց համակիրների հասցեները, որտեղ անմիջապես արբանակային անտենա են տեղադրում: Այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի մարդիկ նոր ընտրողների են հավաքագրում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ,  հարեւանները սուրճ խմելուց մեկը մյուսին համոզում է ԲՀԿ դառնալ: “Աղչի, ցուցակում անունդ գրի, անտենան տեղադրեն, հետո ջհանդամը ում կնըտրես”,-Գյումրիում գործից լավատեղյակները խորհուրդ են տալիս անտեղյակներին:

Սակայն ԲՀԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները նշում են, որ ցուցակը խիստ ստուգվելու է, եւ այն ընտանիքներից ովքեր կխաբեն, քվեարկությունից հետո անտենաները հետ կտարվի: Ի տարբերություն ԲՀԿ-ի իր գործընկերոջ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն էլ Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում փակցրել է մեծ պաստառ` “Բալասանյանների ընտանիք հիմնադրամ”: Իհարկե, սա թերեւս նախընտրական պաստառ չէ, եւ օրենքի խախտում չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ