22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատրաստվում են 2015-ին են. Թուրքիայի հայերը սպառնալիքի տակ ենԹաներ Աքչամ

Թուրքական “Taraf” թերթին տված հարցազրույցում հայտնի թուրք պատմաբան, հրապարակախոս եւ պրոֆեսոր Թաներ Աքչամը հայտարարել է, որ փետրվարի 26-ին Ստամբուլում կայացած հակահայկական ցույցը վկայում է այն մասին, որ հայերը վտանգված են Թուրքիայում:

“Այդ ցույցը կազմակերպված էր կառավարության աջակցությամբ: Այդպես նրանք պատրաստվում են 2015-ին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Ցույցը վկայում է այն մասին, որ կառավարող “Արդարություն եւ զարգացում” կուսակցությունը կարող է օգտագործել ռասիզմի գործոնը,”-նշել է Աքչամը:

Պատմաբանն ընդգծել է, որ ակցիային մասնակցել է իր քաղաքացիների կյանքի համար պատասխանատու Թուրքիայի ներքին գործերի նախարարը: Նա կարեւորել է այս փաստը` հավելելով, որ քրիստոնյաները Թուրքիայում սպառնալիքի տակ են, իսկ հայկական ծագում ունեցողների անվտանգությունը Թուրքիայում բոլորովին չի ապահովվում:

“Թուրքիայում միշտ էլ առկա է եղել նացիոնալիզմի եւ ռասիզմի տարրը,”-հայտնել է Աքչամը` հիշատակելով 1955-ի դեկտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը, որոնք, նրա կարծիքով, հենց նույն ռասիստական քարոզչության դրսեւորումներ էին: Այդ ժամանակ թուրքերի կողմից հարձակման են ենթարկվել հույների եւ Թուրքիայում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների 4 հազար տներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ