02 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Երեւանի ավագանու անկուսակցական անդամը ԲՀԿ-ի հետ վատ չի. 168 ժամ

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արման Վարդանյանը, որը ոչ վաղ անցյալում ղեկավարել է Երեւան քաղաքի ավագանու “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը, որոշել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Նոր–Նորք համայնքն ընդգրկող թիվ 2–րդ ընտրատարածքում։ Այս մասին գրում է “168 ժամ”-ը”:

Սակայն թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը հերքել է այդ լուրերը, չնայած չի թաքցրել, որ առաջարկներ եղել են: Թերթը  միաժամանակ հետաքրքրվել է, թե իրականությանը համապատախանում են լուրերն այն մասին, որ ինչ–ինչ տարաձայնություններ են առաջացել Արման Վարդանյանի եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության միջեւ։

“Ի պատասխան՝ վերջինս հերքեց այդ լուրերը:  Ի դեպ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը եւս հերքեց լուրերն այդ մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ չնայած Արման Վարդանյանը չի եղել ԲՀԿ անդամ, այնուամենայնիվ, կուսակցությունը բարձր է գնահատել Վարդանյանի եւ ԲՀԿ–ի միջեւ եղած համագործակցությունը”,- գրում է “168 ժամ”-ը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ