22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Իսրայելը երբեւէ նման սխալ թույլ տա, դա կլինի Իսրայելի վերջը. Թեհրան

Ամբողջ աշխարհը կենտրոնացած է այն ենթադրության վրա, որ Իսրայելը մոտ ապագայում հարված կհասցի Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն, ինչպես գրում է գերմանական “Die Zeit”-ը, Իսրայելի ներքին քաղաքական վիճակը, ինչպես նաեւ վարչապետ Բենյամին Նետանյահուի տրամադրվածությունը հակասում են այդ ենթադրություններին:

Նախորդ շաբաթ Վաշինգտոնում նա հայտարարեց, որ կգերադասեր Իրանի կողմից պատասխան ստանար Թել-Ավիվին ուղղված հրթիռներ, քան թե իրանական միջուկային ռումբը: Նրա հայտարարությունը ծափերի առիթ տվեց, իսկ ահա Իսրայելում այս հայտարարության հանդեպ արձագանքն ավելի զուսպ էր: Ըստ վերջին հարցումների` իսրայելցիների 58 տոկոսը դեմ է Իսրայելի` Իրանի դեմ մենակ գործելուն, այն դեպքում, եթե Վաշինգտոնը որոշի, որ չի հարվածելու Իրանին:

Վարչապետ Նետանյահուի խոսքով` “Իսրայելը կանգնած չէ վայրկյանչափով եւ սպասում է, թե երբ պիտի վերջապես  հարվածի Իրանին, սակայն չի էլ ձգելու մի քանի տարի, մինչեւ որ արդեն ուշ լինի”: Այժմ մի բան կարելի է հաստատ ասել` Նետանյահուին ձեռնտու չէ հիմա այդ քայլին դիմելը, քանի որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, իսկ նրա կուսակցությունը ֆավորիտ է համարվում:

Ինչպես հաղորդում է “ИТАР ТАСС”-ը, Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին իր հերթին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում ոչ մեկի հետ պատերազմելուն, սակայն եթե նման բան սկսվի, իրենք, միանշանակ, պատրաստ են: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Սալեհին նշել է. “Եթե Իսրայելը երբեւէ նման սխալ թույլ տա, դա կլինի Իսրայելի վերջը, եւ նրանք դա գիտեն”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ