15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաշտոցի պուրակի պաշտպանները հրաժարվում են մասնակցել ոստիկանությունում կազմակերպվող քննարկմանը

Այսօր ‘Մենք ենք մեր քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտողները պետք է պատժվեն:

Սույն թվականի մարտի  16-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրել է մասնակցել կլոր սեղան-քննարկման: Մենք միշտ ողջունել ենք համագործակցությունը ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ պետական ատյանների հետ,եթե այդ երկխոսության հիմքում դրված է հարգանքը ՀՀ Սահմանադրության եւ Մարդու հիմնարար իրավունքների ու ազատություննների հանդեպ:

Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ին, ժամը 21.30-ին ծրագրված եւ կազմակերպված կերպով իրականացված իր պատժիչ գործողությամբ գործել է ոչ իրավաչափ եւ, բիրտ ուժ կիրառելով, խախտել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները: Այդիրավախախտումների մասին մանրամասն տեղեկացվել են ՀՀ բոլոր պատկան մարմինները:Մենք համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ եւ պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսեւորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին:

ՀՀ ոստիկանության կողմից իրավունքի գերկայությունն իր գործողությունների հիմքում հաստատելուց հետո մենք պատրաստ ենք միասին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ` միասնական ուժերով հանրային տարածքը եւ սեփականությունը, մեր ազգային հարստությունը պաշտպանելու եւ անօրինական յուրացումը թույլ չտալու հարցերը: Հայտնում ենքնաեւ, որ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիները կողմ են, որ նման քննարկումներնանցակացվեն այնպիսի ձեւաչափով, որտեղ մուտքը կլինի ազատ, կարող են ներկա գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ ամեն ինչ կլինի թափանցիկ, բաց եւ հաշվետու:

Այսօր մենք չենք մասնակցելու Ոստիկանությունում կազմակերպված քննարկմանը եւ որեւէ մեկին չենք լիազորում հանդես գալու մեր նախաձեռնությունների, կազմակերպությունների եւ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիների անունից:

Մենք վճռական ենք վերականգնելու մեր քաղաքացիական իրավունքներն ու իրավունքիգերակայությունը` հիմնված բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա:

‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնություն

‘Մեր քաղաքը’ հանրային քաղաքացիական նախաձեռնություն

‘Թեղուտի պաշտպանության’ քաղաքացիական նախաձեռնություն

‘Թռչկան’ քաղաքացիական նախաձեռնություն

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիներ

Ինքնորոշված քաղաքացիների նախաձեռնություն-շարժում’

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ