25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ համագումարին Պուտինի ուղերձ չընթերցվեց. Գռիզլովի անունից ողջունեցին

ԲՀԿ վեցերորդ համագումարը մեկնարկեց: Համագումարին ներկա է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարի օրակարգում մեկ հարց է`ԲՀԿ նախընտրական ծրագրի հաստատումը: Համագումարին  ՌԴ “Եդինայա Ռոսիա” կուսակցության անունից ողջունեց կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար, ՌԴ պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը:

Նա համագումարին հաջողություն եւ արդյունավետ աշխատանք մաղթեց: Նեվերովը հաջողություն մաղթեց ընտրություններում եւ բարգավաճում Հայաստանին:

“Եդինայա Ռոսիա”-ի Գերագույն մարմնի անդամ, ՌԴ պետդումայի նախկին նախագահ  Բորիս Գռիզլովի անունից ընթերցեց համագումարին ուղղված ուղերձը: Նկատենք, որ ակնկալվում էր, որ համագումարին պետք է ընթերցվեր “Եդինայա Ռոսիա”-ի նախագահ,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

“Համոզված եմ, որ համագումարը կուսակցության գործունեության համար կարեւոր փուլ կդառնա եւ նրա ընթացքում ընդունված որոշումները կնպաստեն երկրի զարգացմանը”,-նշված է Գռիզլովի ուղերձում:

“Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ են զարգանում փոխադարձ հարգանքի վրա հիմնված”,-շարունակեց Նեւերովը: Գռիզլովի ուղերձում նշվում է “Եդինայա Ռոսիայի” եւ ԲՀԿ միջեւ բարեկամական հարաբերությունների մասին եւ եւ համոզմունք հայտնում, որ միջկուսակցական կապերն էլ ավելի կզարգանան եւ կնպաստեն երկու երկրների զարգացմանը: Ուղերձում Գռիզլովը ԲՀԿ-ին սպասվող ընտրություններում հաջողություն է մաղթում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ