25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կինեմատոգրաֆիական համագործակցության ոլորտում հայ-ֆրանսիական կոնվենցիայի ստորագրում Փարիզում

2012-ի մարտի 16-ին տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները:

Երկուստեք ընդգծվեց միջազգային փառատոններին հայկական եւ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության գործում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը` մասնավորապես մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, փորձագետների եւ դասախոսների փոխայցելությունների, ինչպես նաեւ սեմինարների եւ վարպետության դասընթացների կազմակերպման միջոցով:

ՀՀ Մշակույթի փոխնախարարը “Ոսկե Ծիրան” միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրեց Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:

Դեսպան Չիտեչյանը կարեւորեց հայ-ֆրանսիական կինեմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժեւորումը նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը:

Է. Գարանդոն ընդգծեց, որ համատեղ կինոարտադրությունը արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջեւ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար եւ այդ կապակցությամբ պատրաստակամություն հայտնեց երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը եւ խորացմանը, հատկապես “Օգնություն Համաշխարհային կինոներին” ծրագրի շրջանակներում:

Հանդիպման արդյունքում ստորագրվեց կինեմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջեւ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ