28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Փոքր եւ միջին ձեռնարկատերն անտեր մնաց. Ծառուկյանը քննադատեց երկրի տնտեսական վիճակը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ վեցերորդ համագումարին իր ելույթում հիմնականում շեշտադրեց տնտեսական խնդիրները: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այսօր մեր հայրենակիցները  Հայաստանից դուրս կարողանում են հաջողության հասնել, ինչը  սեփական երկրում չեն կարողանում իրականացնել: Դրա պատճառը, ԲՀԿ նախագահի խոսքով, անհրաժեշտ մթնոլորտի ու պայմանների բացակայությունն է:

“Աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին: Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի, եթե մենք չենք կարողանում աշխատատեղերի խնդիր լուծել, պետք է ստիպված պայքարենք աղքատության դեմ”,-հայտարարեց Գագիկ Ծառուկյանն ու հավելեց, որ աղքատության հաղթահարման խնդիրը լուծված չէ:

ԲՀԿ առաջնորդը խոսեց տնտեսական ճգնաժամից ու նրա հետեւանքներից:”Աշխարհի բոլոր երկրների կառավարությունները ձեռք մեկնեցին  փոքր ու միջին բիզնեսին ու գյուղացուն: Արդյոք մեր գործարարը զգաց այդ օգնությունը”,-հարց հնչեցրեց Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ փոքր եւ միջին ձեռնարկատերն այսօր անտեր է մնացել. “Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու ՓՄՁ զարգացմանը, ՓՄՁ մնաց բառիս բուն իմաստով անտեր մի մասը փակվեց եւ հեռացավ երկրից “:

“Մենք պետք է  սկզբնական կապիտալիզմից անցնենք մարդկային կապիտալիզմի, որի բարիքներից կօգտվեն ոչ թե ընտրյալները, այլ ողջ ժողովուրդը: Հին մեթոդներով մենք այլեւս չենք կարող զարգացում ապահովել: Մեր գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ մարդը, որը բարիք է ստեղծում”,-շարունակեց  ելույթը Գագիկ Ծառուկյանը:

Նա խոսեց արտագաղթից ու հայտարարեց, թե մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր:

“Խաղաղություն երկրի ներսում, խաղաղություն սահմաններում”,-ԲՀԿ մոտեցումը նշեց կուսակցության նախագահն ու հավելեց, որ պետք է համերաշխության մթնորոտ ձեւավորել երկրի ներսում:

“Ոչ ես, ոչ ԲՀԿ որեւէ անդամ երբեք հանդես չեն գալու թշնամական դիրքերից որեւէ կուսակցության նկատմամբ: Մեր ներսում չպետք է թշնամիների փնտրենք”,-հայտարարեց նա: Ծառուկյանն անդրադարձավ սպասվող ընտրութուններին ու ասաց.”Մայիսի վեցին մենք պետք է գնանք համախմբված: Ես կրկին ազդարարում եմ` երկիրն այս վիճակից դուր բերելու համար մեզ անհրաժեշտ է լայն համախմբում”:

Ընտրությունները Ծառուկյանի խոսքով, պետք է անցնեն ազատ եւ արդար .”Մեզ պետք է ոչ թե թշնամանք, այլ արդար մրցակցություն: Առաջիկա ընտրություններից է կախված, թե ինչպիսի երկիր ենք ունենալու, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ընտրությունները արդար անցնեն”:

Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է ընտրողի քվեն պաշտպանելու համար.”Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցել մենք համարում ենք մեր գործընկերը”:

Եզրափակելով ելույթը` Ծառուկյանն ասաց, որ ԲՀԿ-ն երբեք ժողովրդին հուսախաբ չի արել: Ծառուկյանի ելույթին հաջորդեցին համագումարի պատվիրակների երկարատեւ ծափերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ