Իրենից հարցրեք. Վարդան Բոստանջյանն անտրամադիր էր /վիդեո/
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն այսօր կուսակցության 6-րդ համագումարից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես, նա չի մեկնաբանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որտեղ կոշտ քննադատության է ենթարկվում ՀՀ տնտեսական վիճակը:
Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչով են պայմանավորված գործող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ նախագահի ելույթի քննադատական շեշտադրումները:
“Գնացեք իրեն հարցրեք: Ինձ ազատ թողեք: Գնացեք համեմատական անալիզ անցկացրեք, ինչու եք ինձ հարցնում”,-նշել է Վարդան Բոստանջյանն ու անպատասխան թողել ԲՀԿ համամասնական ցուցակում իր լինել-չլինելու հարցը:
Ի դեպ, Վարդան Բոստանջյանը դահլիճից միայնակ դուրս եկավ եւ կենտրոնական մուտքով հեռացավ:
Հիշեցնենք,մամուլի հրապարակումների համաձայն, Վարդան Բոստանջյանն ու Արամ Սաֆարյանը ԲՀԿ ցուցակ չեն մտնի: Ի դեպ, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը եւս նախընտրել է լրագրողներից հեռու մնալ:
Մինչ ԲՀԿ համագումարը Henaran.am-ի թղթակիցը մոտեցել է Արամ Սաֆարյանին, բայց, վերջինս, առանց լսելու նրա հարցն ասել է, որ այսօր զբաղվելու է բացառապես դրսի հյուրերով եւ որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն չի կարող տալ: