28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում այսօր մթնոլորտ փոխող դեմոկրատական շարժում գոյություն չունի. փորձագետ

ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ, եւ համապետական ընտրությունները եւս չունեն ժողովրդավարական ընտրություններին բնորոշ բովանդակություն: Այսօր այս մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Նրա համոզմամբ` արդեն իսկ հիմա կարելի է ասել, որ ընտրությունները ազատ ու արդար չեն , քանի որ բոլորի համար հավասար պայմանները ապահոված չեն:

‘’Չկա բոլորի կողմից հավասար ներկայացվածություն, համապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններում  միակողմանի քարոզչություն է գնում: Այս անհավասար պայմանները իշխանությունների կողմից ստեղծվել է գիտակցաբար’’,- նշեց Էդգար Վարդանյանը` հավելելով, որ թեեւ էլեկտրոնային եւ տպագիր մամուլը զարգացում է ապրում, այնուամենայնիվ հիմնական տեղեկատվություն սփռող,  ազդեցություն ունեցող եւ ‘’ուղեղներ լվացող’’  միջոցը մնում է հեռուստատեսությունը, որում չկան հավասար պայմաններ:

Էդգար Վարդանյանի կարծիքով` ավտորիտար եւ քրեաօլիգարխիկ երկրներում միայն դեմոկրատական լուրջ շարժումն է ունակ իրավիճակը փոխել, եւ մարդիկ, ովքեր փոփոխություն են ուզում, պետք է հավաքվեն այնպիսի ձեւաչափով, որը երբեք չպետք է նպատակ ունենա գալ իշխանության:

‘’Դեմոկրատական շարժումը պետք է առաջնորդի իշխանության ձգտող մարդկանց, այլ ոչ` հակառակը: Մարդիկ, ովքեր փոփոխություն են ուզում, պիտի հավաքվեն, այլ չսպասեն, մինչեւ հավաքվի հանրություն, կամ մինչեւ փոխվի մարդկանց գիտակցությունը’’,- կարծիք հայտնեց բանախոսը` հավելելով, որ այսօր Հայաստանում մթնոլորտ փոխող դեմոկրատական շարժում գոյություն չունի, այլ կա դեմոկրատական շարժման պոտենցիալ ունեցող խմբերի շարժում:

Անդրադառնալով հասարակության իրական տրամադրություններին, փորձագետն ասաց, որ այսօր հասարակության տրամադրությունները տրոհված են մասերի, եւ իրական հակվածությունը այս կամ այն ուժին դեռեւս հնարավոր չէ չափել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ