03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ի անհաջող փորձը` 3 պատճառ

ՀԱԿ-ը ըստ էության վերածվել է սովորական ընդդիմադիր կուսակցության, այն  այլեւս չի ընկալվում որպես ժողովրդական շարժում: Ինչը հանգեցրեց սրան: Henaran.am-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը՝ վերլուծելով  ՀԱԿ-ի մարող հեղինակության պատճառները, առանձնացրեց երեք հիմնական պատճառ, որոնցից մեկը թաքնված է  Կոնգրեսի ձեւավորման ձեւաչափի տրամաբանության մեջ:

Էդգար Վարդանյանի խոսքով՝ այդ ձեւաչափը տարբերվում էր դեմոկրատական շարժման ձեւաչափից, այն խնդրահարույց էր, եւ իր մեջ կրում էր արհեստականություն եւ անհստակություն:

Հաջորդ պատճառը, ըստ փորձագետի,  ՀԱԿ-ում որոշ անձանց ներքին բնույթով եւ նպատակներով պայմանավորված գործոններն են, երբ նրանց ամբիցիաները շատ առաջ են ընկնում համաժողովրդական նպատակներից:

Երրորդ պատճառը ոչ գրագետ տակտիկական քայլերն էին, որոնք հիմնված էին որոշակի կարծրատիպերի վրա, սակայն իրենք մտածել են, որ դա կարծրատիպ չէ, այլ լուրջ վերլուծություն կամ հասուն փորձ:

՛՛Պետք է դասեր քաղել ՀԱԿ-ի ժողովրդին համախմբելու անհաջող փորձից, եթե դեմոկրատական ուժերը ցանկություն ունեն համախմբել շարժում, եւ հասնել լուրջ փոփոխությունների՛՛,- կարծիք հայտնեց Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ ընդանրապես,  քաղաքացիական շարժումը իշխանության գալու նպատակ չպետք է հետապնդի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ