15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարդկանց մոտ դեռեւս բացակայում են նախընտրական տրամադրությունները. հոգեբան

Դեռ վաղ է խոսել նախընտրական տրամադրությունների մասին, քանի որ ընտրությունները դեռ սկսված չեն, ընտրազանգվածն էլ դեռ վերջնականապես կողմնորոշված չէ: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

Նրա խոսքով` հեռուստատեսային վարկանիշային արդյունքները ցույց են տալիս, որ մարդկանց մոտ ավելի շատ գերիշխում է զվարճանքի, հուզական եւ սոցիալական դաշտը:

‘’Բարձր վարկանիշ ունեն ‘’Շահող կտրոն’’-ի խաղարկությունը, Սոսո Պավլիաշվիլիի համերգը, սերիալները: Այսինքն նախընտրական տրամադրություններում դեռեւս չեզոքությունն է գերիշխում’’,- ասաց Հրանտ Ավանեսյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կարգախոսին` ‘’Հավատանք, որ փոխվենք’’, հոգեբանն ասաց, որ այն ձեւավորվել է` հաշվի առնելով մարդկային զգայական հիմքը, մարդկանց կողմից փրկչի որոնման եւ ապրումներին կարեկից լինելու` ենթագիտակցական ցանկության հիմքի վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ