02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դամասկոսում Հայաստանի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել. հայեր են տուժել

Արաբ գրողների միության անդամ, Սիրիայում հայ համայնքի ներկայացուցիչ Նորա Արիսյանը “Մեդիամաքսի” հետ զրույցում հայտնել է, որ նախորդ գիշեր Դամասկոսի Մեզզե թաղամասում, որտեղ գտնվում է Հայաստանի դեսպանատունը, պայթյուն է տեղի ունեցել:

Նրա տվյալներով` տուժել է 10 հայ, սակայն նրանց որեւէ վտանգ չի սպառնում:

Նորա Արիսյանը հայտնել է նաեւ, որ այսօր Հալեպում տեղի է ունեցել Արաքս Պետրոսյանի հուղարկավորությունը, որը մահացել էր նախօրեին Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Պայթյունից տուժել էին նաեւ 5 հայ` Սիրիայի քաղաքացիներ:

Տուժածները մի ընտանքից են, որը բնակվում է պայթյունի էպիկենտրոնից ոչ հեռու: Նորա Արիսյանն անհանգստություն է հայտնել, քանի որ պայթյունը տեղի է ունեցել քրիստոնեական թաղամասում, որտեղ նաեւ հայ համայնքն է բնակվում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ