25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ երիտթեւը շնորհակալական նամակ է ստացել ‘Միասնական Ռուսաստան Մոլոդայա գվարդիա’-ից

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը շնորհակալական նամակ է ստացել ‘Միասնական Ռուսաստանի Մոլոդայա գվարդիա’-ի համակարգող խորհրդի նախագահ Մաքսիմ Ռուդնեւից: Նամակում, մասնավորապես, ասված է.

‘Միասնական Ռուսաստանի Մոլոդայա գվարդիա’ համառուսական հասարակական կազմակերպության անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ եւ ի դեմս Ձեզ` ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը շնորհավորանքի համար’:

‘Մենք շարունակելու ենք զարգացնել մեր կազմակերպությունը այդ թվում եւ երիտասարդական կազմակերպությունների ու տարբեր երկրների քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ ‘Միասնական Ռուսաստանի Մոլոդայա գվարդիա’-ի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջեւ համագործակցության ամրապնդումը դրա վառ հաստատումը կդառնա’, – հավելել է Մ.Ռուդնեւը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության լրատվական ծառայությունից 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ