05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը

Խորհրդարանն այսօր շարունակեց քննարկել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը, որը նախորդ քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը նշեց, որ ԱԺ խմբակցությունների կողմից ստացված առաջարկներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունվել են:

Խորհրդարանական ընդիիմության ներկայացուցիչ “Ժառանգությունը” կրկին քննադատեց նախագիծը եւ հատկապես զինված ուժերի ներգրավման մասին դրույթը` հիշելով ոչ վաղ անցյալի ողբերգական իրադարձությունները: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ , ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ի պատասխան  հայտարարեց, որ ՀՀ Զինված ուժերը չեն կարող օգտագործվել քաղաքական նպատակներով:

“Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն առաջարկեց դիմել ՍԴ և պարզաբանում ստանալ: “Այսօր բանակում ցանկացած սպանություն և դրա չբացահայտում բացասական ազդեցություն է թողնում բանակի վարկանիշի վրա:

Չի կարելի հարգանքի արժանի այդ մարմինը ներքաշել ներքին կեղտոտ քաղաքական գործընթացների մեջ, և վարկաբեկել նրան”,-հայտարարեց նա:  Քննադատվեց նաեւ այն դրույթը, որը վերաբերվում է ԱԺ-ի լիազորություններին` արտակարգ դրության սահմանման հարցում : Նկատենք, որ օրինագծի քննարկմանը զգալի թվով պատգամավորներ դահլիճում չէին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ