15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամռանը նախատեսվում են բացօթյա համերգներ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում

‘’Արի տուն’’  ծրագրի շրջանակում այս տարի եւս Երեւանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանինների եւ երիտասարդների: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ  ‘’Արի տուն’’  եւ այլ ծրագրերի շուրջ հարցեր են այսօր քննարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

‘’Վերջին տարիներին ‘’Արի տուն’’ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դրսում բնակվող մեր պատանի հայրենակիցների, այնպես էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու եւ քաղաքապետարանի լիազորութունների շրջանակում աջակցելու նախարարության ծրագրերին:’’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարարը քննարկել են նաեւ ‘’Իմ Հայաստան’’  խորագրով մշակութային փառատոնի կազմակերպչական հարցեր, որի շրջանակում ամռանը նախատեսվում են բացօթյա համերգային ծրագրեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ