15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցներում դրամահավաքության յուրաքանչյուր դեպք խստագույնս կպատժվի. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կառույցների մասնագետների հետ կազմակերպվել են քննարկումներ եւ ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Անդրադառնալով քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով ծնողների կողմից հնչած անհանգստություններին կապված դպրոցներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքության հնարավոր դեպքերի մասին`քաղաքապետը հանձնարարել է հետեւողական աշխատանք տանել դրանք բացառելու ուղղությամբ:

‘Մեզ համար շատ կարեւոր է երեխաների կրթության հարցը: Դպրոցներում դրամահավաքության կամ դրամահավաքության փորձի յուրաքանչյուր դեպք խստագույն կերպով կպատժվի եւ առաջին հերթին պատասխանատվություն կկրեն դպրոցների տնօրեններն ու համապատասխան անձինք’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ՀՀ դրոշները նորերով փոխարինելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հենասյուների տեղադրման հարցի հետ կապված` հանրակրթության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ դրանք ամբողջությամբ հաշվառված են եւ շուտով այդ աշխատանքները կմեկնարկեն:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ