22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը տոնում է Նովրուզը

Նոր տարին Իրանում նշում են պարսկական օրացույցով գարնան առաջին օրը, որն այս տարի համապատասխանում է մարտի 20-ին: Ամանորն Իրանում կոչվում է Նովրուզ, իսկ գարնան առաջին ամիսը` Ֆարվարդին:

Նոր տարուն իրանցիները յուրովի են պատրաստվում: Նրանք ցորեն եւ գարի են աճեցնում, որոնք հետո օգտագործում են իրենց տները զարդարելու համար: Աճեցրած ցորենն իրանցիները համարում են բարգավաճման խորհրդանիշ: Դրանք պահվում են եկող տարվա առաջին տասներեք օրը, իսկ հետո նետում են գետը:

Անցնող տարվա վերջին շաբաթը Իրանում անց են կացնում փողոցներում թփեր այրելով, ինչը խորհրդանշում է թարմացում եւ երջանկություն գալիք տարում: Մարդիկ թռչում են կրակի վրայով` ասելով. “Տուր ինձ քո գեղեցիկ կարմիր գույնը եւ վերցրու իմ հիվանդոտ գունատությունը”:

Տոնից մի քանի օր առաջ ընդունված է հավաքել տունը, ինչպես նաեւ նոր հագուստ գնել: Եթե ընտանիքը միջոցներ չունի զգեստապահարանը թարմացնելու համար, ապա հարկավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար գոնե մեկ զույգ կոշիկ գնել:

Ամանօրյա սեղանին ուտելիքների հետ մեկտեղ իրանցիները պարտադիր դնում են նաեւ մուսուլմանների սուրբ գիրքը` Ղուրանը:

Նոր տարվա գալուստը ազդարարում են հրացանների կրակոցները, հենց որ դրանք լսվում են, մարդիկ սկսում են տոնել Ամանորը` այցելում են հարազատներին եւ շնորհավորում նրանց: Հյուրերին հյուրասիրում են ավանդական քաղցր ուտելիքներով` փախլավայով, շաքարի եւ նուշի թխվածքաբլիթներով: Ընտանիքի մեծերը կրտսերներին ոսկե կամ արծաթե մետաղադրամ են տալիս, որը ամանորյա նվեր է հանդիսանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ