ԵվրԱզԷՍ-ի մասին համապարփակ պայմանագիրը կստորագրվի 2015-ի հուվարի 1-ին. Մեդվեդեւ

Եվրասիական տնտեսական նոր միության կազմավորման մասին համապարփակ պայմանագիրը հնարավոր է, որ ստորագրվի 2015-ի հուվարի 1-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Մոսկվայում կայացած ԵվրԱզԷՍ նիստից հետո, տեղեկացնում է “РБК”-ը:
Նիստի ընթացքում երկրների ղեկավարները մի քանի փաստաթուղթ են ստորագրել, մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի սկզբի մասին:
“Մենք քննարկեցինք` ինչպես զարգացնել ինտեգրացիոն գործընթացները եւ պայմանավորվեցինք` ինչպես ենք հաջորդ նիստին վերակազմակերպելու ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտները,”-նշել է Մեդվեդեւը:
ԵվրԱզԷՍ-ի նիստին մասնակցել են անդամ պետություններից` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները: Կազմակերպության հաջորդ նիստը կկայանա մայիսին, որի ժամանակ ԵվրԱզԷՍ-ի անդամ-երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսական համայնքի վերակազմակերպման մոտեցումները: