15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՃՈ-ն մոնտաժու՞մ է արագաչափերի տեսաձայնագրությունները

Այս տարվա հունվարի 17-ին մայրաքաղաքում տեղադրվեցին արագության նորմերը չափող սարքեր, իսկ խաչմերուկներում՝ տեսախցիկներ, որոնք ամրագրում են ճանապարհա-տրոնսպորտային երթեւեկության կանոնները:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը փաստեց, որ վարորդները զգուշանում են, երբ գիտեն, որ արագաչափ ու տեսախցիկ է տեղադրված, եւ դա իր արդյունքը տալիս է:

՛՛Ճանապարհա-տրանսպորտային պատահարներն իհարկե նվազել են, վիրավորների ու զոհերի քանակը՝ նույնպես: Իհարկե, տարբերությունն այդքան մեծ չէ, սակայն եթե անգամ մեկ զոհով էլ նվազի, մենք կհամարենք, որ դա նվաճում է՛՛,- ասաց Հայկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ ոչ մի վարորդ չի կարող խուսափել վարչական տուգանքից, եթե կատարել է խախտում:

Բանախոսն ընգծեց, որ մեկ տարվա ընթացքում 21 հազար խախտում է եղել:՛՛Իհարկե վարորդները հիմականում պարտաճանաչ վճարում են տուգանքները, սակայն վարորդներն էլ ամեն դեպքում իրավունք ունեն վիճարկել վարչական արձանագրությունները՛՛,- նշեց Հայկ Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության ծրագրով՝ նախատեսված է նոր 50 արագաչափերի տեղադրում հանրապետության ճանապարհներին, մասնավորապես Երեւան-Սեւան ճանապարհին, եւ մայրաքաղաքի ես 13 խաչմերուկներում:

՛՛Աքիլլես՛՛ ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ընդգծեց ոլորտի բացասական կողմերը, մասնավորապես, նրա հավաստմամբ, եղել են վիճարկման դեպքեր, երբ տեսանյութում խախտումները մոնտաժվել են, եւ վարորդը խուսափել է պատասխանատվությունից:

՛՛Մենք գրություն ենք ուղարկել Ճանապարհային Ոստիկանություն, որ մեզ ուղարկեն այն տեսանյութը, որում կա ակնհայտ մոնտաժ:

Հունվարի 17-ից տեղադրվել են արագաչափ սարքերը, սակայն մինչ օրս շարունակվում են վարորդների կողմից խախտումները՛՛,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մասնավորապես կանգառներում գրեթե բոլոր վարորդները շարունակում են կոպիտ խախտումներ թույլ տալ, սակայն չեն տուգանվում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ