Կոնգրեսական Շերմանը պահանջում է Ջավախքին տրամադրվող օգնությունն ավելացնել /վիդեո/
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանժողովի նիստին` բյուջեի քննարկումների ընթացքում սենատոր Բրեդ Շերմանը եւս մեկ անգամ ընդգծել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանում բնակվող հայ ժողովրդին տրամադրվող օգնության կարեւորությունը` պնդելով, որ այն պետք է ավելացվի: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:
ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության ղեկավարին նա ներկայացրել է, թե ինչ ծանր տնտեսական դրության մեջ են գտնվում շրջանի բնակիչները, ինչին ի պատասխան գործակալության ղեկավարն ասել է, որ իրենք բազմաթիվ գյուղատնտեսական, առողջապահական եւ այլ տիպի ծրագրեր են իրականացրել այդ շրջանում:
2011-ին Հայ Դատի գրասենյակի ղեկավար Քեն Հաչիկյանը եւ գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը մեկնել են Ջավախք եւ Թբիլիսի, որտեղ հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաների հետ` համատեղ գտնելու ճանապարհներ` հայ բնակչության խնդիրների լուծման համար:
Գործընթացը շարունակվել է այս տարվա հունվարին Վաշինգտոնում` Քեն Հաչիկյանի եւ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի միջեւ քննարկումներով: Վերջինս հայտնել է իր պատրաստակամությունը` համագործակցել եւ ԱՄՆ-ի ղեկավարության, եւ հայ համայնքի հետ` Ջավախքում աշխատատեղերի ստեղծման եւ հումանիտար օգնություն ապահովելու համար: