17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիան պատրաստ է իրականացնել Քոֆի Անանի նախագիծը

Սիրիայի պաշտոնական իշխանությունները հավանության են արժանացրել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագիրը` կարգավորելու երկրի ներքաղաքական ճգնաժամը, հաղորդում է “Вести”-ն:

Դամասկոսում գտնվում է Անանի ուղարկած աշխատանքային խումբը, որը սիրիական իշխանությունների հետ քննարկում է զինված ընդդիմության հետ հաշտվելու պայմանները եւ կրակը դադարեցնելու մեխանիզմները:

Մեկ այլ հումանիտար առաքելություն, որն  իր մեջ է ներառում Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ուսումնասիրում է իրավիճակը Սիրիայի 15 քաղաքներում, որտեղ բախումներ  եւ ապստամբություններ են տեղի ունեցել: Մասնագետները կպարզեն բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնության չափը:

Վերջերս Դամասկոս այցելած Քոֆի Անանի առաջարկի հիմքում ընկած էին Սիրիային վերաբերող փաստաթղթի դրույթները, որը նախորդ շաբաթ ընդունեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Նախկինում Ռուսաստանը եւ Չինաստանը 2 անգամ օգտվել էին վետոյի իրավունքից եւ արգելափակել Սիրիային վերաբերող արեւմտյան երկրների ընդունած բանաձեւերը: Այս փաստաթղթում նշված առաջարկները ծայրահեղական չէին, եւ բոլորը գոհ մնացին դրա ընդունումից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ