03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիացի ապստամբները սատարում են Ռոմնիին

Սիրիական Դարաա քաղաքի ընդդիմադիր ռազմական խորհրդի ղեկավար Ահմեդ Նիման հույս է  հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Միթ Ռոմնին, գրում է  “The Guardian”-ը:

“Ես Ռոմնիին հաղթանակ եմ մաղթում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ասաց, որ կփորձի օգնել Սիրիային: Մենք ցանկանում ենք որ նա օգնի մեզ զենք ձեռք բերել եւ արգելել թռիչքները երկրի օդային տարածքում”,-հայտարարել է ապստամբների ղեկավարը` հավելելով, որ իրենք նաեւ քիչ հույսեր չեն կապում Բարաք Օբամայի հետ:

Նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ Ռոմնին ասել էր Օբամային, որ ընտրվելու դեպքում կօգնի սիրիացի ապստամբներին ժամանակակից զենք ձեռք բերել, սակայն ուղիղ ռազմական միջամտություն սիրիական հակամարտությանը չի լինի: Օբաման իր նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել էր, որ իր վարչակազմն զբաղված է Սիրիայում մարդկանց փնտրտուքով, որոնց կարելի է տրամադրել եւ զինամթերք, եւ ֆինանսավորում:

Նիման հավելել է նաեւ, որ մինչ այժմ Վաշինգտոնն ընդհանրապես չի օգնել սիրիացի ապստամբներին: Նրա խոսքով` ընդդիմությունն ամեն դեպքում մինչեւ վերջ կպայքարի Բաշար ալ-Ասադի վարչակարգից ազատագրվելու համար` անկախ ԱՄՆ-ի հետագա դիրքորոշումից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ