24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր խորհրդարանում կանայք էլի քիչ կլինեն. Ազգ

Գործարարներ, նախկին եւ ներկա նախարարներ, լրագրողներ, ուսուցիչներ, տնային տնտեսուհիներ, իրավաբաններ, երգչուհի ու բլոգեր: Նրանք 230-ն են, նրանք կին են ու պատգամավորության թեկնածու: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը կսկվի ապրիլի 8-ին, միմյանց դեմ պաքարելու են ներկա ու նախկին մշակույթի նախարարները` Հասմիկ Պողոսյանը եւ Թամարա Պողոսյանը, ներկա ու նախկին մի շարք լրագրողներ` Մարգարիտ Եսայան, Նաիրա Զոհրաբյան, Ջուլիետա Մարտիրոսյան, Իզաբելա Աբգարյան, Արաքսյա Պողոսյան եւ հայտնի ու անհայտ դեմքեր, ովքեր պայքարելու են պատգամավորության մանդատի համար:

Այս մասին գրում է “Ազգ” օրաթերթը: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ ընտրական օրենսգրքում գործում էր կանանց ներկայացվածության վերաբերյալ 15-տոկոսանոց քվոտա, այս տարի օրենքով ամրագրված էր, որ կանանց թիվը ցուցակներում պետք է լինի ոչ պակաս, քան 20 տոկոս: ԿԸՀ կուսակցական ցուցակներում յուրաքանչյուր ցուցակում միջինը պետք է 22.5 տոկոս կին ընդգրկված լինի: Երբ այս օրենքն ընդունվում էր, հեղինակները հույս ունեին, որ քվոտան բարձրացնելով կանանց քանակը խորհրդարանում կբարձրանա, մինչդեռ ցուցակները կազմելիս կուակցությունների հիմնական մասը որոշել է, որ կանայք պետք է լինեն յուրաքանչյուր 6-րդ տեղում: Թերթը նշում է, որ եթե 2007-ի նախընտրական ցուցակների առաջին տասնյակում ընդգրկված էր 37 կին, ապա այժմ կրկնակի անգամ կրճատվել է թիվը` դառնալով 15:

Առաջին քսանյակում, բացառությամբ ՀՅԴ-ի (4) եւ “Ժառանգության” (5), բոլոր կուսակցություններում ընդգրկված են 3 կանայք: “Անդրադառնալով ցուցակների որակական տեսակին, պետք է փաստել, որ բազմաթիվ կուսակցությունների առաջին քսանյակում ընդգրկված են անուններ, որոնց հասարակությունը չի ճանաչում:

Օրինակ “Օրինաց երկիր” կուսակցությունից Դիանա Գիազյանը եւ Նատալյա Ադամյանը հասարակությանն անծանոթ դեմքեր են, մինչդեռ առավել հայտնի Սուսաննա Աբրահամյանը, որը հենց ցուցակների տեղերի պատճառով նեղացել է եւ պատրաստվում է լքել կուսակցությունը, երրորդ տասնյակի վերջերում էր: Նման պատկեր կա նաեւ “Ժառանգության” ցուցակում, որտեղ հանրությանն առավել հայտնի կանայք` Անահիտ Բախշյանն ու Լարիսա Ալավերդյանը, ավելի ցածր հորիզոնականում են, քան, ասենք, facebook-ից դուրս հանրությանն անծանոթ Իզաբելա Աբգարյանը”,-գրում է “Ազգը”:

Նույն տրամաբանությամբ է շարժվել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանին ավելի ցածր հորիզոնական է տրամադրվել ու առավել բարձր հորիզոնական տրվել անհայտ կանանց: Չի բացառվում նաեւ այն տարբերակը, որ հասարակությանը ոչինչ չասող կին պատգամավորության թեկնածուները կհրաժարվեն մանդատից` իրենց տեղը զիջելով տղամարդ գործընկերներին: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ կին թեկնածուներ կան նաեւ մեծամասնական ընտրակարգով, սակայն նրանց հաղթելու հավանականությունը գրեթե զրոյական է:

Ի դեպ, նույն ընտրատարածքում միմյանց դեմ պայքարելու են 2 կին թեկնածուներ` “168 ժամ” օրաթերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ու “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Եզրափակելով հոդվածը` “Ազգ”-ը գրում է, որ նախընտրական ցուցակները ներկայացնելիս Հայ ազգային կոնգրեսը խախտել էր օրենքը: Այս քաղաքական ուժի ներկայացրած ցուցակում կանանց թիվն ամենաքիչն էր` ավելի քան 17 տոկոս, սակայն ցուցակների հաստատման ժամանակ արդեն ՀԱԿ ներկայացուցիչները շտկեցին իրավիճակն ու կանանց ներգրավվածությունը հասցրին 22 տոկոս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ