ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ “Ազատ դեմոկրատներ”-ը հիասքանչ եռյա՞կ
Henaran.am-ի տեղեկություններով, չի բացառվում, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին “Ազատ դեմոկրատներ”-ը, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը սատարեն միասնական մի թեկնածուի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տարբերակը երեք կուսակցությունների ղեկավարների հետ քննարկվել է:
Ավելին, “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը օրերս հանդիպել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Արդյունքում, որոշել են սպասել ԲՀԿ-ի վերջնական որոշմանը: Քոքոբելյանի հետ համագործակցության գաղափարը, սակայն ՀԱԿ-ի որոշ անդամների սրտովը չէ, եւ նրանք մտավախություն ունեն:
“Ազատ դեմոկրատներ”-ի խոսնակ Անժելա Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նման հանդիպում չի եղել: “Այս պահին կուսակցությունում դեռ քննարկում են թե ինչ ձեւաչափով են մասնակցելու նախագահական ընտրություններին: Որեւէ քաղաքական ուժի հետ ոչ մի քննարկում կամ պայմանավորվածություն չի եղել”,-ասաց Ա. Խաչատրյանը: