31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ուզում են կրկին փորձեն, բայց չի ստացվելու”. գեներալ Սարոյանը` ՀԱԿ- մասին

Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված գներալ Սեդրակ Սարոյանը, որին սատարում է “Հանրապետականը” երեկ առաջին անգամ հարցազրույց է տվել եթերում:

Սեդրակ Սարոյանը  Արմնյուզի “Բանաձեւ” հաղորդման հյուրն էր:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե ընդդիմադիր ՀԱԿ-ը իր միակ թշնամին համարում է ՀՀԿ-ին, Սեդրակ Սարոյանն ասել է, թե ՀՀԿ-ն հզոր է եւ միշտ էլ ուժեղի դեմ են միավորվում: Նրա խոսքով, տարբեր ուժեր հիմա կփորձեն միավորվել, բայց միեւնույնն է, բան չի ստացվելու: “Էն ժամանակ չստացվեց, հիմա էլ ուզում են կրկին փորձեն, բայց չի ստացվելու”,-նշել է Սեդրակ Սարոյանը եւ հավելել.” Մենք գիտենք, ով ա մեզ պետք որպես ղեկավար: Լավ էլ ղեկավարում ա էդ մարդը”:

Անդրադառնալով սահմանին վերջին օրերի լարվածությանը եւ հակառակորդի կողմից չդադարող կրակոցներին, Սեդրակ Սարոյանը նշել է, որ “թուրքը մեր բանակի ահից չի հարձակվում, եթե իմանար, որ արդյունքի կհասներ, անմիջապես կհարձակվեր”: Ինչ վերաբերվում է զոհերին, նա նշել է որ պատերազմ է եւ զոհերից խուսափել չենք կարող:

“Դեռ չենք մեծացել, եթե հանկարծ պատերազմ էղավ, շորերս պատրաստ դրած ա, ինչ պատգամավոր, ինչ բան, հանգնելու եմ ու գնամ”,-նշել է գեներալ Սարոյանը ու հավելել.“Բանակը մեր զավակն ա, ո՞նց եք պատկերացնում, եթե հայրն ամեն օր որդուն ծեծի, ի՞նչ դուրս կգա, բանակն էլ մեր զավակն ա ու էն ինչ որ գրվում ա բանակի մասին ադրբեջանցիները մեզնից լավ են կարդում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ