03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոչ մի ձայն կոալիցիոն ուժերին. ՆԺԿ

Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 14:00-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Նոր Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական ժողովը:

      Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդա­րանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցն էր:

Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը: Նրա համոզմամբ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզչությունը ավելի տեսանելի դարձրեց Հայաստանի առջև կանգնած մարտա­հրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը:

Ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում վերահաստատեցին, որ մայիսի 6-ին պետք է գնալ ընտրության և կոչ անել մեր հայրենակիցներին ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին /ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ/:

Ակտիվի ժողովն այդ հարցի հետ կապված առաջարկեց ՆԺԿ վարչությանը հանդես գալ քաղաքական հայտարարությամբ:       

Henaran.am-ին փոխանցում են ՆԺԿ մամլո ծառայությունից   

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ