06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետդուման ԼՂ հակամարտության վերաբերյալ որոշում կքննարկի

ՌԴ Պետդումայի պատգամավոր, “Արդար Ռուսաստան” կուսակցության ներկայցուցիչ Ալեքսեյ Միտրոֆանովը  “Vesti.Az”-ին հայտնել է, որ ինքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշում է մշակում, որը շուտով կներկայացնի Դումա:

Միտրոֆանովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը հակված է ռազմական հարաբերությունների հաստատմանը, քանի որ այն  բարձրացնում է իր ռազմական հզորությունը տեխնիկայի նորագույն նմուշներով: “Ադրբեջանական կողմը ակտիվ կերպով պատրաստվում է պատերազմի եւ, իմ համոզմամբ, հայկական կողմն էլ չի զիջի: Իմ կարծիքով` մենք պետք  է ավելի շատ ջանքեր ներդնենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը բարձրացնելու համար”,-նշել է Միտրոֆանովը:

Նա հայտնել է, որ իր որոշումը դեռեւս թղթի վրա, սակայն հույս է հայտնել, որ առաջիկայում այն կքննարկվի Պետդումայում: Միտրոֆանովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանին եւս ձեռնտու չէ պատերազմ իր հարավային սահմաններում, “այն ընդհանրապես ոչ ոքի պետք չէ, նույնիսկ արեւմուտքին”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ