13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

‘Արմավիան’ դեռ չի վաճառվում

“Արմավիա” միջազգային ուղևորափոխադրող ընկերության բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Նրա փոխանցմամբ` դեռ պարզ էլ չէ, թե երբ կավաարտվեն այդ բանակցությունները: Ինչպես նախկինում, հիմա ևս ընկերությունը չի հայտարարում, թե ում հետ է բանակցում “Արմավիա”-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

‘Կոմերցիոն գաղտնիք է : Երբ ամեն ինչը  պարզ կլինի, բոլորը կիմանան’,-նշեց Ավետիսովան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, ‘Արմավիան’ հաստատել էր, որ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերը: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվեց  “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի անունը,  ինչն այնուհետ հերքվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ