06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Արմավիրցիները հասել էին Երեւան. նախագահը լսեց նրանց /վիդեո/

 Արմավիր քաղաքի մոտ երեք տասնյակ բնակիչներ հասել են Երեւան եւ Բուզանդի փողոցում` ՀՀԿ  Կենտրոն մասնաճյուղի մասնաշենքի առաջ, սպասում են ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես  հաղորդում է Henaran.am-ի  թղթակիցը, այս պահին շենքի ներսում ՀՀԿ գործադիր մարմնի նիստն է:

Արմավիրցիները նախագահին խնդրելու են օրակարգում պահել Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանի հարցը, որը այժմ կալանքի մեջ է:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Սեւակ Մինասյանը կենցաղային հարցերի շուրջ Արմավիրում վիճաբանության մեջ էր մտել սրճարան-բենզալցակայանի աշխատակիցների հետ, որի ժամանակ իր մոտ եղած հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ էր արձակել օդ:

“Ինքը լավ տղա ա, թողնենք կորչի, ուզում ենք դիմում հանձնել նախագահին”,-ասել են արմավիրցիները Henaran.am-ի թղթակցին:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանը մոտեցավ արմավիրցիներին: Նա հավաստիացրեց, որ ինքը տեղյակ է խնդրին, ու ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ