Անհետացած կնքիներն ու տրակտորները կազդե՞ն ընտրությունների արդյունքների վրա
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումնրը չեն կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ԽՎ կարճաժամկետ դիտորդական առաքելության նախագահն ու համակարգող Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ դիտորդական առաքելության արդյունքների ներկայացմանն այսօր պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին, Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան դիտորդական առաքելության ընթացքում նկատված խախտումները երկու խմբի է բաժանել: Առաջին խումբն, ըստ նրա, խախտումներ են որոնց արդյունքում կուտակումներ ու հերթեր են գոյանում տեղամասերում, որոնք սակայն քաղաքացուն հետ չեն պահել քվեարկությանը մանակցելուց:
“Նման խնդիրներ մենք որոշ դեպքերում տեսել ենք, բայց անշուշտ, այն չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Մեր նկատած մի շարք նման դիզֆունցիաները ենթակա են շտկման, բայց էական ազդեցութուն չեն թողել ընտրությունների ելքի վրա: Անշուշտ մեզանից ոմանք որոշ դեպքերում ականատես են եղել քվեարկողնրի վրա ճնշման փորձերի, բայց դրանք բավական սահմաննափակ թիվ են կազմել”,-ասել է նա:
Մյուս խումբ խախտումները, Ֆրանսուա Խավիեր դե Դոննեայի խոսքով, կարող են ազդել արդար մրցակցության վրա:
“Օրինակ, մեր միջանկյալ զեկույցում արդեն նշված է, որ եթե քաղաքական կուսակցության հետ կապված մի կազմակերպութուն 500 տարկտոր է բաժանում, ապա քիչ ահավանական է, որ դա որոշ տեղերում ոմանց վրա իր ազդեցությունը չթողնի: Իսկ արդյոք նման երեւույթը հիմնովին կարող է ազդել ընտրությունների արդյունքներրի վրա, դա մի հարց է, որը թողնում եմ ԿԸՀ-ի հայեցողությանը”,-շարունակել է Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան:
Նա խնդրահարույց է համարել նաեւ քարոզարշավի ընթացքում որոշ կուսակցությունների կողմից դպրոցների օգտագործումը: Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան ասել է, որ բաց հարց է մնում, թե որքանով նման դեպքերը կարող էին ազդեցություն թողնել ընտրությունների արդյուննքրեի վրա: “Ամեն դեպքում, ֆունդամենտալ ազդեցության մասին չենք կարող խոսել: Իմ երկրում նման դրսեւորումները լուրջ քննության կարժանանային”,-շարունակել է նա: Խավիեր դե Դոննեան նշել է, որ որոշ առումներով այս ընտրությունները նախորդներից ավելի լավն էին, որոշ առումներով էլ` պահպանվել է նախկին վիճակը եւ իրավիճակը բարելավելու տեղ կա:
Նույն հարցի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան ասել է,որ դեռեւս չի մշակվել մեթոդաբանություն, որով կարելի է գնահատել,թե այդ թերությունները որքանով կարող էին ազդել ընտրությունների արդյունքերի վրա: Դրա մասին արտահայտվելը ոչ միայն մեր մանդատից դուրս է, այլեւ շատ դժվար ”,-ասել է Ռադմիլա Շեկերինսկան: Նա նշել է, որ սրանք լուրջ խնդիրներ են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:
Միջազգային դիտորդներն լրագրողների խնդրանքով անդրադարձել են նաեւ քվեարկության մասնակիցների անձնագրերում կնինքերի անհետացման վերաբերյալ միասնական շտաբի հայտարարությանը: Մասնավորապես հարցին, թե հիմնավոր են արդյոք շտաբի անդամ քաղաքկան ուժերի մտահոգություններն այս հարցում, Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան ուշագրավ պատասխան է տվել.”Երբ դեղագործից մի լուծույթ ես առնում, օգտագործելուց առաջ շիշը պետք է թափ տալ: Սա մի բան է, որ որոշ ՏԸՀ-ների նախագահողներ մոռացել էին անել եւ երբ նկատեցին, որ թանաքն անհետանում է, փոխեցին այն, իսկ որոշները շարունակեցին պաշտոնական թանաքն օգտագործել: Իհարկե, ցավալի է, որ դա տեղի ունեցավ, բայց վստահ չեմ, որ դա էական ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքերի վրա”:
Ռադմիլա Շեկերինսկան էլ նշեց, որ ԿԸՀ-ն չէր ցանկացել կամ մոռացել էր փորձարկել թանաքը, ինչի արդյունքում դեպքեր եղան, երբ ՏԸՀ-ները այս փաստն օգտագործեցին: “Փոխանակ շշերը թափահարելու, թեթեւակի թափ տվեցին որոշ դրույթներ, որպեսզի կարողանան գործընթացն առաջ տանել` մանավանդ հաշվի առնելով այն անվստահության մակարդակը, որը գոյություն ունի շահագրգիռ կողմերի եւ կուսակցությունների միջեւ”,-ասել է նա: