01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մանրամասներ Չմիացած երկրների շարժման ԱԳ նախարարների հանդիպումից

Մեր խմբագրությունը հետաքրքրաշարժ մանրամասներ է ստացել Չմիացած երկրների շարժման արտգործնախարարների հանդիպման ներքին խոհանոցից: Պարզվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած պարբերությունը ի սկզբանե կրել է խիստ միակողմանի բնույթ, մասնավորապես նույնիսկ ներառված չի եղել ուժի չկիրառման եւ խաղաղ կարգավորման մասին դրույթը, սակայն մի շարք երկրների դիրքորոշումների պատճառով Ադրբեջանը չի կարողացել խոչընդոտել վերոհիշյալ դրույթների ընդգրկմանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթի հենց այն պահին, երբ նա սկսել է խոսել ղարաբաղյան հիմնախնդրից, անջատվել է նրա խոսափողը եւ Էլմար Մամեդյարովը այդպես էլ չի կարողացել Ադրբեջանի տեսակետները ներկայացնել այս
հիմնախնդրի վերաբերյալ:

Մեր աղբյուրի հավաստմամբ բազմաթիվ երկրների պատվիրակությունների ղեկավարներ իրենց ելույթներում  հատուկ շեշտել են Չմիացած երկրների շարժման համար ինքնորոշման իրավունքի կարեւորությունը, Ուրուգվայը, Ալժիրը եւ մի շարք այլ երկրներ ընդգծել են հենց այդ իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ