17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ գյուղացուն խորհուրդներ տվող խումբ է ստեղծվել

Մոտ տասը օր առաջ Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որ գյուղացիներին խորհուրդներ է տալու, թե ինչ մթերքների արտադրությամբ զբաղվել: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նա նշեց, որ գյուղացիները հաճախ արտահանման հետ կախված խնդիրներ են ունենում, քանի որ մեծ ծավալով արտադրանք են ունենում: Սակայն այդ արտադրանքի որակը ևս պետք է համապատասխանի միջազգային շուկային և մրցակցությունից դուրս չլինի: Խորհուրդը այս հարցով ևս զբաղվելու է:

Փոխնախարարը մեկնաբանեց նաև լուրերը, որ հայ գյուղացուն չի թույլատրվում Վրաստան խաղող արտահանել: Մակարյանի խոսքով՝ փակ սահմանների խնդիր չկա, ուղղակի Վրաստանում երբեմն դրա կարիքը չկա, իրենց բերքն է բավականացնում:

Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի ու կաղամբի իրացման հետ կապված խնդիրների մասին ևս Մակարյանը խոսեց՝  նշելով, որ նախորդ տարվա համեմատ վիճակն ավելի բարվոք է: Կարտոֆիլի արտահանումը հինգ անգամ ավելացել է, իսկ կաղամբինն ու ծաղկակաղամբինը նախորդ տարվա նոյեմբերի քսաներկուսի դրությամբ կազմել է 189 տոննա, իսկ այս տարի՝ 902 տոննա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ