27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցեր Նաիրի Հունանյանի ընտանիքի մասին. մայրն ինքնասպան է եղել

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ասատրայնը Ֆեյսբուքյան իր էջում հարց է ուղղել, թե ինչ փողերով են հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի հարազատները ժամանակ անցկացնում Ղրիմի Եվպատորիա հանգստավայրում: ‘Պարզվում է, որ մինչ մենք այստեղ գլուխ ենք կոտրում՝ ովքեր են կազմակերպիչները հոկտեմբերի 27-ի դեպքերի, Նաիրի Հունանյանի ընտանիքն արդեն երկար ժամանակ հանգստանում է Ղրիմի Եվպատորիա հանգստավայրում: Այնտեղ էլ մեկ օր առաջ ինքնասպանություն գործեց Նաիրի Հունանյանի մայրը: Իհարկե, մայր կորցնելը շատ ցավալի բան է՝ չնայած ամեն ինչին: Բայց մի հարց՝ ի՞նչ գումարներով են նրանք այնտեղ հայտնվել, ի՞նչ գումարներով են ապրում այդ ծովի ափին գտնվող հրաշք հանգստավայրում’: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 23-ի գիշերը Ուկրաինայի Եվպատորիա քաղաքի առափնյա հատվածում՝ ափից 2 մ հեռավորության վրա, հայտնաբվերվել է կնոջ դի: ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ մարմինը: Պարզվել է, որ զոհվածը Նաթելլա Գալստյանն է՝ լրագրող Նաիրի Հունանյանի մայրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ