18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է. Հայկական ծրագրեր ընկերության տնօրեն

Հայկական Ծրագրեր Ընկերությունը Հայաստանում, ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից:

Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր և պետական կազմակերպությունների ճնշող մասը:

Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում:

Հայկական Ծրագրեր Ընկերությունը ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր Ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել:

Մեր Ընկերությունը հսկայական գումարներ է մուծել ՊետԲյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով:

Ի տարբերություն շատ գործարարների մենք հպարտանում ենք դրանով:

Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է:

Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:

Հայաստանում արդեն 10  տարի է գործում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է:

Հայկական Ծրագրեր Ընկերությունը պահանջում է ՀՀ կառավարությունից կազմակերպել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ:

Աշոտ Խաչատրյան,

 Հայկական Ծրագրեր ընկերության տնօրեն

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ