18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հերթական սնանկացած ընկերությունը Հայաստանում.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Տարիներ շարունակ շահութաբեր գործունեություն ապահոված ընկերությունների և ձեռնարկությունների սնանկացման լուրերը վերջին շրջանում Հայաստանում դարձել են սովորական երևույթ: «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն հերթական սնանկացած ընկերությունն է:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է Երևանի թիվ 30 և թիվ 67 միկրոավտոբուսային երթուղիների շահագործմամբ:

 Ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Ընկերությունը ցանկանում է գույքը վաճառել, որպեսզի գոյացած գումարներով մարի պարտքերը: «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ուղևորափոխադրումներով զբաղվող «Արշակյան եղբայրներ» ընկերությունը դեռևս անցած տարվա փետրվարի 25-ին դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջով, և այժմ այդ գործընթացը հասել է իր վերջին՝ գույքի օտարմամբ պարտքերի մարման փուլ։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ