07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որքա՞ն արժի կրկեսի հարևանությամբ կառուցված «Հիլթոն» հյուրանոցի մեկ համարը.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Այսօր ժամը 11-ին, Երևանի կենտրոնում տեղի կունենա «Հիլթոն» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Բավականին գրավիչ տեսքով այս հյուրանոցը գտնվում է կրկեսի վերակառուցվող շենքի հարևանությամբ: «Հիթոն» ցանցի մեջ ներկայումս մտնում է ավելի քան 540 հյուրանոց, որոնք գտնվում են աշխարհի 78 երկրներում: «Մարիոթից» և «Հայաթից» հետո «Հիլթոնը» երրորդն է համաշխարհային հյուրանոցային ցանցերից, որ սկսում է գործունեությունը Հայաստանում, և դրա դերը դժվար է գերագնահատել: Նման կառույցների մուտքը ՀՀ իր հետ բերում է նոր բիզնես մշակույթ, ձևավորում անձնակազմի ուսուցման մեխանիզմներ, նպաստում մեր երկրի ու բնակչության ինտեգրմանը քաղաքակիրթ աշխարհին: Ինչպես երեկ մեր թղթակցին հայտնեք են տնօրինությունից, հյուրանոցի «աստղային» դասակարգումը «4+» է։

Ունի երեք դասերի պատկանող թվով 176 համար: Մեկ համարում հանգրվանելու միջինացված գինը մոտ 80 հազար դրամ է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ