07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախ ասել են, որ նորածնի մոտ ամեն ինչ լավ է, ապա նա մահացել է «Արմենիա» ԲԿ-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել: Ծննդատան բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը անցել է նորմալ, և երեխան որևէ խնդիր չունի, սակայն երկու օր անց, երբ նորածնի հարազատները գնացել են ծննդատուն՝ երեխային տեսակցության,բժշիկներն ասել են, որ երեխան մահացել է:

Տեղեկացանք, որ մահացած նորածնի հարազատները լացակումած դուրս են եկել հիվանդանոցից և չեն կարողացել ստանալ իրենց հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ բժիշկները հավաստիացրել են, թե փոքրիկի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ երկու օր անց նա մահացել է:

«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց նորածնի մոր կեսարյան հատումն իրականացրած բժշկուհի Ռուզաննա Քեհյանի հետ: Ըստ նրա, երեխան ծնվել է նորմալ, թե հետագայում նորածնի ներքին օրգանների հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել, հնարավոր է պարզել միայն երեխայի հերձման պատասխանը ստանալուց հետո. «Ձեզ վստահեցնում եմ, որ բժիշկների անփութության և անգործության մասին այս դեպքում խոսել չի կարելի, քանի որ բոլորը ամեն ինչ արել են՝ կնոջը և երեխային օգնելու համար»:

Երեխային ծնունդն ընդունած բժշկուհի Լիլիթ Ղարիբյանն էլ վստահեցրեց, որ նորածնի տատիկին վիճակի ծանրության մասին տեղյակ են պահել.«Երեխան ծնվել է անհաս, ներարգանդային կյանքում երեխայի աճը դանդաղել է, իսկ դա նորմալ չէ: Եթե նա նորմալ էր ծնվել, դա չի նշանակում, որ հետագայում կարող էին խնդիրներ չառաջանալ: Մենք ամեն ինչ իրականացրել ենք ճիշտ ժամանակին: Երեխան սկզբի օրը խնդիր չի ունեցել, սակայն երկրորդ օրը առաջացել են խնդիրներ, և նա անցել է արհեստական շնչառության ապարատի տակ և հետո դուրս չի եկել:

Պետք է Ձեզ ասեմ, որ մեկ տարի առաջ այդ նույն ընտանիքն այս նույն հիվանդանոցում անհաս երեխա էր ունեցել, ու երկու ամիս այդ երեխային պահել ենք հիվանդանոցում: Ցանկանում եմ ասել, որ մեկ տարվա մեջ այդ ընտանիքը երկու անհաս երեխա է ունենում, ինչը նորմալ երևույթ չէ: Ինչու եմ այս մասին ասում, որ Ձեզ համար էլ հասկանալի լինի, որ իրենց մոտ էլ ամեն ինչ հարթ չէ, պետք է բուժվեն, նոր երեխա ունենան»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ